Վիճաբանություն կարաոկե ակումբում. կրակել են ակումբի տնօրենի մեքենայի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2012 13:10
Մայիսի 9-ին, ժամը 23.45-ին, ոմն Ալիկից  ոստիկանության Մարաշի բաժնմունք ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի  վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply