Ձերբակալվել է զբոսայգում դրամապանակ գողացած կինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2012 13:05
Մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները    «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված  35-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, զբոսայգում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 55.000 դրամ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply