Մեքենան շրջվել է, վարորդը գլխի վնասվածքով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2012 12:35

Մայիսի 9-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս–Ներքին Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 31 ՕՏ 689 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով մեքենայի վարորդը` Երևանի բնակիչ, 1972 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել Մասիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply