Մեքսիկայում հրաբուխը կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 12:31

Մեքսիկայում հրաբխի ժայթքման պատճառով դադարեցվել են Պուեբլո քաղաքի օդանավակայանի աշխատանքները:

Մայրաքաղաք Մեխիկոյից 60 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխն արթնացել է 3 շաբաթ առաջ, սակայն վերջին օրերին նկատելիորեն ուժգնացել են արտանետումները: Տեղեկացման համաձայն, հրաբխին մոտադիր բնակավայրերի փողոցները ծածկված են մոխրով: Շրջանում տագնապի մակարդակը բարձրացվել է 3-րդ աստիճանի: 12 կմ շառավղով անվտանգության գոտի է սահմանված:

Ներկայումս շուրջ 30 հազար մարդ սպասում է տարհանման հրահանգի:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply