Կեղծ ահազանգ. պայթուցիկ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2012 12:29

Մայիսի 9-ին, ժամը 06.45-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շենգավիթի ՈԲ քննչական  բաժանմունքի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցներն իրականացրել են տարածքի զննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply