Ամասիայի 47-ամյա բնակիչն ընկել է ձորը ու կոտրվածքներ ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2012 12:26

Մայիսի 8-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում մարդ է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ամասիա գյուղում` Ախուրյան գետի ձորն է ընկել ու տարբեր կոտրվածքներ ստացել նույն գյուղի բնակիչ` 1965 թ. ծնված Արթուր Գրիգորյանը:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Գրիգորյանին, որը տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply