2-ամյա երկու երեխաներ թունավորվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2012 12:10
Մայիսի 8-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 16.00-ին քիմիական լուծույթից թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ռուբինյանց 5 տան բնակիչ` 2010 թ. ծնված Ի. Նազարենկոն:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը բավարար է:
Մայիսի 9-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.38-ին դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 65 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1967 թ. ծնված Անուշ Պողոսյանը:
Ըստ բժիշկների` նրա վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 15.30-ին թունաքիմիկատից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Դաշտադեմ գյուղի բնակիչ` 1969 թ. ծնված Մուշեղ Հովսեփյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում կերոսինից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մոսկովյան 10 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ` 2010 թ. ծնված Վալիկո Խաչատրյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
