Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 10, 2012 11:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին այն զգալի ավանդի անվիճելի վկայությունն է, որ Դուք ներդրել եք երկրի տնտեսության զարգացման, միջազգային ասպարեզում վերջինիս անվտանգության ամրապնդման և հեղինակության բարձրացման գործում: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում և մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
Կցանկանայի նաև Ձեզ և ռուս ժողովրդին ջերմորեն շնորհավորել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Ֆաշիզմի դեմ պայքարում մեր ժողովուրդների գործած սխրանքը մեզ համար մշտական արժեք է և ընկալվում է որպես արիության և բարձրագույն հոգևոր արժեքների դրսևորման օրինակ:
Օգտվելով առիթից` հայտնում ենք մեր պատրաստակամությունն այսուհետ ևս ջանքեր գործադրել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման և հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացն ապահովելու համար»:

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply