Գյումրիում 2 փայտյա տնակ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2012 11:21
Մայիսի 10-ին, ժամը 02.27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 06.05-ին: Ամբողջությամբ այրվել է երկու փայտյա տնակ (պատկանելիությունը պարզված չէ) յուրաքանչյուրը` 18 քմ:






Facebook
Tweet This
Email This Post
