Շվեդիայի խորհրդարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 10:51

Շվեդիայի Ռիքսդագը` խորհրդարանը, մայիսի 9-ին մերժել է Ադրբեջանի միջնորդագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը դեմ է խնդրի կարգավորման միջազգային սկզբունքներին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2011 թ-ին Մեհմետ Կապլանը (Կանաչների կուսակցության կողմից ներկայացված շարժում ) կոչ էր անում Շվեդիային ակտիվ ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում` պահանջելով «օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական ամբողջ զինուժի անհապաղ եւ անվերապահ դուրսբերումը», իսկ միջազգային կազմակերպություններից` աշխատելու «Ադրբեջանի տարածքային սահմանների կազմում Լեռնային Ղարաբաղում գտնվող հայ փոքրամասնության անվտանգությունը, ինքնավարությունը եւ ապահովումը երաշխավորելու ուղղությամբ»: Այսպիսով, միրջնոդագիրը շեղվում էր հակամարտության կարգավորման հարցում ձեռք բերված, այդ թվում Մադրիդյան սկզբունքներից:

Փոխարենը` Շվեդիայի Ռիքսդագն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես նշվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհրաժեշտ է խաղաղ լուծում եւ խնդրի լուծման մեխանիզմը կա` սա Մինսկի խմբի պարտականությունն է: Արտաքին գործերի հանձնաժողովն աջակցում է ԵԱՀԿ շրջանակներում տարվող ջանքերին»:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply