«Արևելագիտական հարցեր» գիտական ժողովածուի համար հոդվածներ են ընդունվում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 10, 2012 10:47

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակության է պատրաստում «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուի 7-րդ հատորը, որին կարող են ներկայացվել արաբագիտության, իրանագիտության, թյուրքագիտության, հայագիտության, կովկասագիտության տարբեր ոլորտներին առնչվող հոդվածներ (լեզվաբանություն, պատմություն, գրականություն, մշակույթ, քաղաքագիտություն, հնագիտություն): Ընդունվում են նաև արևելագիտության տարբեր բնագավառներին վերաբերող գրքերի գրախոսություններ:

Տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջներն են

1.      Տառատեսակը` Sylfaen,

2.    Հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում հեղինակի անուն ազգանունը,

3.      Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10,

4.      Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1,

5.      Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշելհեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը,(ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործվածգրականության ցանկ:

6.      Հոդվածը պետք է լինի հայերեն և ունենա անգլերեն ամփոփում` 500 բառի սահմաններում: Պետք է ներկայացնելնաև հոդվածի վերնագիրը անգլերեն լեզվով:

7.       Հոդվածի վերջում նշել հեղինակի գիտական աստիճանը, կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսը և էլ. փոստը:

Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով հանձնել «Արևելագիտության հարցեր»գիտական հոդվածների ժողովածուի պատասխանատու խմբագիր Ռուբեն Մելքոնյանին` ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1, Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, 333 սենյակ, հեռախոս55-60-77, e-mail:  rubmelk@yahoo.com:  Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. հոկտեմբերի1-ը:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply