Սարկոզին ցուցմունքներ է տալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 10:49

Նախագահի իմունիտետից զրկվելով, Սարկոզին ցուցմունքներ կտա կոռուպցիայի ու կուսակցությունն անօրինական ֆինանսավորելու գործով:

Մեղադրյալը  Սարկոզիի մերձավոր, Ֆրանսիայի հակահետախուզության ղեկավար Բերնար Սկվարսինին է: Նա մեղադրվում է  L’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանուրի կողմից  քաղաքական  կուսակցությունների անօրինական ֆինանսավորման մասին տեղեկության աղբյուրը բացահայտելու նպատակով Le Monde-ի թղթակցի   հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ:

Սկվարսինին մեղադրվում է կապի գաղտնիությունը խախտելու, անօրինական կերպով տվյալներ հավաքելու և մասնավոր կյանքի պրոֆեսիոնալ անձեռնմխելիությունը գաղտնի  խախտելու համար:

 

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply