Բարաք Օբաման` համասեռականների ամուսնության օրինականացման կողմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 1:50

Բարաք Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, որը կողմ է արտահայտվել համասեռական ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Իր դիրքորոշումը նա հնչեցրել է  Էյ-բի-Սի ընկերությանը տված հարցազրույցում:

“Ես կարևոր եմ համարում հայտարարել, որ իմ կարծիքով, միասեռական զույգերն իրավունք ունեն գրանցելու իրենց ամուսնությունը”: Նրա խոսքով, նման կարծիքի է հանգել վերջին մի քանի տարում իր ադմինիստրացիայի, ընտանիքների ու ընկերների հետ քննարկումներից հետո: Նախագահը նշել է, որ դա իր անձնական կարծիքն է և ինքն առաջվա պես կարծում է, որ նահանգների իշխանություններն ինքնուրույն պետք է որոշում ընդունեն` նման միությունները թույլատրել, թե ոչ:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply