ԱՄՆ-ում վախճանվել է անվանի վարսահարդար Վիդալ Սասսունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 1:36

Սանրվածքի դիզայնի առաջամարտիկ ու մազերի խնամքի Vidal Sassoon Wash&Go հայտնի միջոցը ստեղծողը` բրիտանացի վարսավիր ու ձեռներեց Վիդալ Սասսունը,  մահացել է 85 տարեկանում, Լոս  Անջելեսի իր առանձնատանը:

Ոստիկանության տեղեկության համաձայն,  սանրվածքի լեգենդար վարպետը մահացել  է բնական պատճառներով` իր հարազատներով շրջապատված:

Դեռևս 1950-ականներին նա մոդելային սանրվածքներ մտցրեց նորաձևության մեջ: «Ես աշխատել եմ մազերի հետ  այնպես, ինչպես քանդակագործը` նյութի: Ես ցանկանում էի կտրել ամեն ավելորդ բան, ու դա նոր դարաշրջան էր, երբ կանայք վերջապես  ձեռք բերեցին կարիերա անելու իրավունք: Նրանք արդեն ժամերով վարսահարդարիչի տակ նստելու ժամանակ ունեին »,-իր աշխատանքի մասին այսպես է պատմել  Սասսունը 1993-ին:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply