Կորած Superjet-100-ում 50 մարդ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2012 1:21

Ռուսական Superjet-100-ում  ՌԴ 8 քաղաքացի, 2 իտալացի, ֆրանսիացի ու  Ինդոնեզիայի 38 քաղաքացի է եղել:

Ինդոնեզիայի իշխանությունների տվյալներով, ինքնաթիռում  50 մարդ կար: Superjet-100-ը, որը ցուցադրական թռիչք էր կատարում, անհետացել է ռադարների էկրաններից թռիչքից 20 րոպե հետո, Ջակարտայի միջազգային օդանավակայանից 59 կմ հեռավորության վրա գտնվող Սալակ լեռների շրջանում: Մութն ընկնելուց հետո որոնումները դադարեցվել են: Վերգետնյա օպերացիան կշարունակվի ողջ գիշեր: Աղետի ենթադրվող շրջան է ուղարկվել ոստիկանության 200 ներկայացուցիչ, փրկարար, ու պետության բանակը:

ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ առավոտյան ժամը 6-ից որոնումները կվերսկսվեն:

Superjet-100 օդանավը ղեկավարում էր 57-ամյա տիեզերագնաց,  2-րդ կարգի փորձարկող օդաչու,  պահեստի գնդապետ Ալեքսանդր Յաբլոնցևը: Նա իր աշխատանքային կյանքում 45 տարբեր տիպի ինքնաթիռ է վարել, այդ թվում` ռուսական լավագույն կործանիչներ:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply