Գարեգին Նուշիկյանը պատասխանել է իր նախկին մրցակցի հայտարարությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 9, 2012 19:01

«Նախ պետք է ասեմ, որ մենք մինչև անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի և վարվելակերպի սահմանները, և դա թե նախընտրական, թե ընտրությունների թեժ պահին էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է նախկին մրցակցիս հայտարարությանը, ապա ես պատրաստ էի ու պատրաստ եմ պայքարել քաղաքական հետապնդման, ընտրողների իրավունքների ոտնահարման,պետության կողմից վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսների օգտագործման, կեղծիքների և անվավերների մեխանիզմի դեմ, եթե ներկայացվեն վերը նշվածը հաստատող փաստեր:

Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը` ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել և պատժել մեղավորներին»:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply