Սարալանջի ճանապարհին ինչ-որ մեկն Ադրբեջանի դրոշ է նկարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2012 17:52

Այսօր՝ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի վաղ առավոտյան անհայտ չարագործ(ներ)ը Երևանի Աբովյանի պուրակի հարևանությամբ՝ դեպի Սարալանջ տանող ճանապարհին՝ ասֆալտի վրա պատկերել է Ադրբեջանի դրոշը, ինչը ֆիքսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը։

 Միջադեպը, թերևս, կապված է Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ, որն այս տարի բավական շուքով է նշվում ինչպես Արցախում, այնպես էլ Մայր Հայաստանում։
 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դրոշի մասին շատ արագ իրազեկվել են պատկան մարմինները, որոնց աշխատակիցները վերացրել են դրոշի հետքերը։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply