Ոսկեզօծ ու զրահապատ “կինոաստղը”` վաճառքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 16:28

Ոսկեզօծ ու զրահապատ արտաճանապարհայինը, որը նաև կինոաստղ է, վաճառքի է հանվել 500 հազար ԱՄՆ դոլար արժեքով: Խոսքը Dartz ընկերության թողարկած Prombon Aladeen Edition էքսկլյուզիվ մոդելի մասին է, որ ստեղծվել է հատուկ “Դիկտատոր” ֆիլմի համար, որի ռեժիսորն է Լարրի Չարլզը: Մեքենան ունի ամենաբարձր աստիճանի` B7+ պաշտպանություն: Ապակիներն ունեն 7.6 սմ հաստություն, որն ի զորու է դիմակայել փամփուշտի հարվածին: Սակայն “դերասան” ավտոմեքենան ոչ միայն ամուր է և անվտանգ, այլ նաև շքեղ: Dartz-ի թափքն ամբողջությամբ պատված է ոսկեզօծ շերտով, սրահը մշակված է էկզոտիկ կենդանիների կաշվով և թանկարժեք փայտանյութով, իսկ նստելատեղերն ունեն ինչպես ելեկտրակարգավորվող, այնպես էլ մերսող ֆունկցիա: Խմիչքի սիրահարների  համար էլ գոյություն ունի սառնարան`նախատեսված շամպայնի համար: Այս ամենով հանդերձ` Dartz Prombon Aladeen Edition-ը համարվում է ամենաթանկարժեք արտաճանապարհայիններից մեկն աշխարհում, բայց ոչ ամենաթանկարժեքը: 2009-ին նույն Dartz ընկերությունը ներկայացրել էր Dartz Prombron Red Diamond Edition արտաճանապարհայինը, որը գնահատվել է 1 միլիոն դոլար: Թանկարժեք արտաճանապարհայինը բացառիկ է նրանով, քանզի իր ինտերիերը, ըստ արտադրողի հայտարարած տեղեկությունների, մշակվել է կետի սեռական օրգանների կաշվով:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply