Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 9, 2012 15:18

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:
Էրեբունի բժշկական կենտրոնում ներկայում բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply