Սարգսյանն արդեն Բուրսայում է. 2 նախագահների սնունդը փորձաքննություն է անցնելու

Օրվա լուր | | October 14, 2009 19:32

Արդեն իսկ Թուրքիա է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Մինչև երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որից հետո Հայաստանի նախագահի պատվին պաշտոնական ճաշ կտրվի:

Գյուլի և Սարգսյանի անվտանգությունը պահպանելու են շուրջ 70 անվտանգության աշխատողներ, իսկ Սարգսյանի` օդանավակայան գալ-գնալու պահին բոլոր ճանապարհները փակվելու են:

Սարգսյան-Գյուլ հանդիպումը տեղի է ունենալու Բուրսայի 5-աստղանի «Ալմիրա» հյուրանոցում: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագահները Բուրսայից գոհ հեռանան»,- ասել է հյուրանոցի գործադիր տնօրեն Յըլմազ Չավդարը:

Հյուրանոց՝ ԱլմիրաՀյուրանոցի տնօրենն ասել է, որ իրենք պատրաստել են նաև այն սենյակները, որտեղ գիշերելու են նախագահները: «Հատուկ երկու նախագահների համար 100 և 50 քմ-անոց սենյակներ ենք պատրաստել, որտեղ Բուրսային հատուկ շագանակ ու մրգեր ենք հյուրասիրելու»,-ասել է նա:

Նախագահների ճաշացանկում լինելու է փռում պատրաստված ոչխարի բուդ, տավարի ֆիլե` եգիպտացորենով, սնկով, հավի մսով, կանաչեղենով  աղցաններ, հումուս, պանրի տեսականի, խավարտներ և այլն:

Ֆուտբոլային հանդիպումից հետո նախագահները նաև կոկտեյլի են մասնակցելու: Նախագահների սնունդը հատուկ հսկողության տակ է պատրաստվելու և փորձաքննություն է անցնելու:

Ֆուտբոլային խաղին, որը սկսելու է Երևանի ժամանակով ժամը 22:50,  ներկա են լինելու նաև երկու երկրների արտգործնախարարները:

Խաղի լուսաբանման համար 400-ից ավելի լրագրողներ են հավատարմագրվել:

Աղբյուրը՝  «Հյուրիեթ»

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply