Ինչու չի կարելի արագ ուտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 14:11

Կյանքի ժամանակակից ռիթմը պահանջում է  անընդհատ կրճատել ժամանակի ծախսը, սակայն այն տղամարդիկ ու կանայք, որոնք ժամանակը խնայում են` սնունդը պարզապես կուլ տալով, վտանգում են իրենց  ու մատնում անբուժելի հիվանդություններով հիվանդանալու ռիսկի:

Լատվիայի գիտնականները ներկայացրել են իրենց կատարած հետազոտությունների արդյունքերը: Ըստ այդմ`  շատ արագ ուտող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ, քան մյուսները իրենք իրենց   մատնում են երկրորդ տիպի շաքարախտով հիվանդանալու վտանգին: Դա կարելի է բացատրել թեկուզ նրանով, որ սնունդը կուլ տալը հանգեցնում է մարմնի զանգվածի ավելացման:

Այս հիվանդության զարգացմանն այլ գործոններ էլ են  նպաստում, ներառյալ անառողջ սնունդը, ֆիզիկական անբավարար ակտիվությունը և նույնիսկ շրջակա միջավայրը, սակայն դրանցից թերևս ամենավտանգավորը  արագ-արագ ուտելն է:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply