Խոզագրիպից աշխարհում մահացել է 4525 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 19:41

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում խոզագրիպով վարակվածների թիվը հասել է 378. 223-ի, այյդ թվում` 4. 525 մահվան ելքով:

H1N1 գրիպի դեմ պատվաստանյութ Հայաստանին կտրամադրվի հոկտեմբերի կեսից: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ առաջին հերթին պատվաստվելու են հասարակության խոցելի խմբերը` խրոնիկ հիվանդները, հղի կանայք, բուժաշխատողները, շտապ օգնության ծառայության աշխատողները:

Գրիպի հավանական տարածման ժամանակ հիվանդների բուժումը կազմակերպելու համար Երևանում առանձնացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որի 300 մահճակալից 250-ը կարող է տրամադրվել գրիպով հիվանդների բուժման համար:

Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրել են խոզագրիպից մահացած հիվանդների դեպքերը և բացահայտել, որ նրանց կեսից ավելին մահացել են սրտի հիվանդությունների սրման պատճառով:

Գրիպի հարուցիչները վարակվածների մոտ սովորաբար առաջացնում են թոքերի բորբոքում, ուռուցքներ սրտի վրա, ինչն էլ ինֆարկտի պատճառ կարող է դառնալ:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply