26-ամյա այրին` վարձու մարդասպան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 13:46

26-ամյա այրին , որ երկար  ժամանակ վարձու մարդասպան է աշխատել, խոստովանել է, որ մասնակցել է մի քանի առևանգման, ծառայություններ է մատուցել թմրավաճառներին ու 20 մարդու է սպանել:

Մեքսիկայի քաղաքացի Մարիա Հիմենեսը իր հանցագործ ծառայությունների համար աշխատավարձ է ստացել` ամսական 1700  ԱՄՆ դոլար: Իր զոհերի մեջ ոչ միայն թմրավաճառների թշնամիներ ու մրցակիցներ են եղել, այլև ոստիկանության սպաներ:

Դատախազությունը հայտարարել է ձերբակալված քիլլերին մարդասպանության մեղադրանք առաջադրելու մասին: Դաժան այրու դատը կորոշվի շուտով:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply