Օպերան փակում է իր դռները հանդիսատեսի առջև. մեկնարկում են վերանորոգման աշխատանքները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 9, 2012 13:14

Այսօրվանից սկսած Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկսվում է բեմի, տանիքի վերանորոգման աշխատանքները: Թատրոնը վերազինվելու է նաև նոր տեխնիկայով ու լուսային էֆեկտներով: Panorama.am-ին թատրոնից տեղեկացրեցին, որ նախօրեին կայացել է վերջին ներկայացումը` Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը:
Իսկ մինչ թատրոնը վերանորոգվում է, ինչպես ավելի վաղ թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանն ասել էր, դերասանները կշարունակեն փորձասենյակներում կկատարեն իրենց փորձերը, իսկ մինչև շինաշխատանքների ավարտը օպերայի ու բալետի խմբերը հանդես կգան Երևանի ու մարզերի այն դահլիճներում, որոնք հարմար են օպերային ու բալետային ներկայացումներ բեմադրելու համար:

Նշենք, որ պետությունը բեմի վերանորոգման համար տրամադրել է 8 միլիոն դրամ: Բեմի տեխնիկան 60-ական թվականների է:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թվականին: Ազգային օպերային թատրոնը կառուցվել է 1940 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով:

Panorama.am

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply