Հրանտ Մելքումյանը` միանձնյա առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 9, 2012 12:54

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող «Բոսնա-2012» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում Հրանտ Մելքումյանը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 5 միավոր:  Մելքումյանը միանձնյա վստահորեն գլխավորում Է մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը մրցաշարի 5-րդ տուրում հաղթեց խորվաթ Զդենկո Կոզուլին:

Մրցաշարին մասնակցում են 27 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply