«Ճարպակալումը» քաղաքականապես կիրթ չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 12:32

Արևմուտքի քաղաքական գործիչներին առաջարկվում է հրաժարվել «ճարպակալում» և «ճարպակալումից տառապող» արտահայտություններից, քանի որ դրանք կարող են վիրավորել միլիոնավոր տղամարդկանց ու կանանց, որոնց համար քաշը վերահսկելը դժվար է:

Բրիտանացի մասնագետներն առաջին հերթին  այդ արտահայտություններից խորհուրդ են տալիս  հրաժարվել բուժաշխատողներին. նրանց առաջարկվում է հիվանդին ասել, որ  նա «պետք է ձգտի մարմնի առողջ քաշ ունենալ» և ոչ թե` «դուք տառապում եք ճարպակալումով»:

Վիրավորական այս արտահայտություններից (որոնք շատ շուտով կհամարվեն քաղաքականապես ոչ կոռեկտ), խորհուրդ են տալիս հրաժարվել պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, որոնց վարկանիշի վրա բացասական հետևանք կարող են ունենալ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply