ԿԸՀ-ն ստացել է համամասնականով 17 և մեծամասնականով 33 տեղամասերում վերահաշվարկի մասին դիմում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 9, 2012 12:38

ԿԸՀ-ն համամասնական ընտրակարգով վերահաշվարկի մասին   դիմում  է ստացել է 17 տեղամասերի վերաբերյալ, որն ընդհանուրի 0.8 տոկոսն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` խոսելով  մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների մասին:

Մուկոչյանն ասում է, որ մեծամասնական ընտրակարգով 33 տեղամասի վերահաշվարկի դիմում է ստացվել 3 ընտրատարածքում. դա ընդհանուրի 1. 6 տոկոսն է:

Համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում ստացվել է ՀԱԿ-ի 4 վստահված անձից` 8 տեղամասերում: ԲՀԿ-ից դիմում է ներկայացրել 1 վստահված անձ` 1 տեղամասում, «Ժառանգություն» կուսակցությունից` 1 վստահված անձ` 1 տեղամասում, ՕԵԿ-ից` 5 վստահված անձ` 5 տեղամասում :

«Ժառանգություն»-ից Տեղամասային հանձնաժողովների կազմում նշանակված անդամներից երկու տեղամասերում են դիմումներ ստացվել. մեկ դեպքում որոշում է կայացվել մեկ տեղամասում վերահաշվարկ կատարել սեփական նախաձեռնությամբ:

Մուկուչյանի խոսքով` վերահաշվարկի գործընթացը երեկվանից մեկնարկել է և դեռ էական շեղումներ նախապես հայտարարված թվերից չեն արձանագրվել:

Անդրադառնալով որոշ տեղերում արձանագրված 100 և ավելի տոկոս մասնակցությունը ընտրություններին` Մուկուչյանը նշում է, որ նման տվյալներ գրանցվել են 9 տեղամասերում. Դրանք հիմնականում քրեակատարողական հիմնարկներ են, որտեղ բոլորը մասնակցել են ընտրությանը, որոշ դեպքերում էլ դա թվերի մուտքագրման ժամանակ առաջացած սխալկի հետևանք է:

«Չունենք որևէ մարզ, որ ընտրություններին 100 տոկոս մասնակցությունգրանցված լինի»,- ասում է Մուկուչյանը:

Ամփոփելով ընտրությունները` ԿԸՀ նախագահն ասում է, որ  մայիս 6 ընտրությունները էական տեղաշարժ էր ողջ ընտրական գործընթացում, «երբևէ այդքան թափանցիկ ու վերահսկելի չէր եղել ընտրական գործընթացը, որքան այս անգամ»:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 5-րդ գումարման ԱԺ-ն կձևավորեն 6 քաղաքաակն ուժեր:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply