Լուսանկարներ արբանյակից. Իրանն արագորեն միջուկային համալիր է կառուցում Փարչինում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 12:17

isra.com-ը գրում է. «Մեծ վեցնյակի հետ բանակցություններ վարելուն զուգընթաց, Իրանն արագացված տեմպերով միջուկային համալիր է կառուցում Փարչինում: Դրա մասին են վկայում հետախուզական արբանյակից կատարված  լուսանկարները, որոնք վերլուծել են  Վաշինգտոնի ազգային անվտանգության գիտության ու հետազոտության ոլորտի կենտրոնի մասնագետները»:

Ամիսներ առաջ, ԱԷՄԳ-ը  հրապարակել է լուսանկարներ,  որոնցում Փարչինի տարածքում նշմարվում են ոչ մեծ շենքեր, ավտոբուսից ոչ մեծ, ասում են վերլուծաբանները: ԱԷՄԳ-ում ասում են, որ շենքերն իրանական միջուկային փորձարկումներում ատոմային ռումբի կորպուսի դեր  են կատարում: Ավելի ուշ պարզվեց, որ Իրանը ցանկանում է ծածկել միջուկային փորձարկումների հետքերը:

Արբանյակներից գրանցվել է, թե ինչպես են ավտոշարասյունով դուրս բերում մեծ թվով սարքավորումներ ու նյութեր, այնտեղից, որտեղ կանգնած էր «ավտոբուսը»:

Հերթական լուսանկարահանումը կատարվել է ապրիլին 9-ին,  մանրամսների մասին առայժմ չեն խոսում, նշում են միայն, որ դրանցում  երևում են մեծ տրամագծով խողովակներ, որոնցով ջուրը (կամ այլ հեղուկ) կհեռացվի «ավտոբուսից» կամ կից  կառույցներից: Չի բացառվում, որ դրանք ատոմային օբյեկտների որոշակի բաժինները հովացնող հեղուկներ են: Ուստի, ԱԷՄԳ-ն նոր տեղեկությունների հիման վրա, պահանջում է, որ իր տեսուչները մեկնեն Փարչին: իսկ Իրանը կտրականապես  հրաժարվում է նման թույլտվություն տրամադրել:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply