Փարիզում Իրաքի նախկին նախագահին կալանավորելու օրդեր է տրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 11:49

Ֆրանսիայում Ինտերպոլը պաշտոնական փաստաթուղթ է ստորագրել` Թարիք ալ-Հաշիմիին ձերբակալելու վերաբերյալ, որը կասկածվում է   ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու մեջ:

2012-ի մայիսի 8-ին Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը «կարմիր ծանուցագիր » է ստորագրել Իրաքի ներկայումս փախուստի մեջ գտնվող  նախկին նախագահին ձերբակալելու վերաբերյալ:

Թարիք ալ-Հաշիմին, ինչպես և նրա պաշտպանության ծառայության մի քանի աշխատակիցներ, ավելի վաղ մեղադրվել են Ազգային անվտանգության նախարարության գլխավոր տնօրենի, ՆԳՆ սպայի, ինչպես նաև  մի  կին փաստաբանի  սպանության մեջ:

«Հաշիմիի «Կարմիր ծանուցագիրը» տարածվել է միջազգային ու տարածաշրջանային մակարդակներում. այն հանցագործի գտնվելու վայրը որոշելու համագործակցության կոչ է Ինտերպոլի 190 անդամ-երկրներին»,- հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը:

Բացի սպանություններից, Իրաքի նախկին նախագահը կասկածվում է նաև ահաբեկչական բազմաթիվ գորոծողությունների ֆինանսավորման մեջ:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply