Արամ Հովակիմյանին սպանել է իր հեռավոր ազգականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2012 11:22

Այս գիշեր բացահայտվել է Աշտարակում տեղի ունեցած սպանություոնը։ Այն կատարել է Աշտարակի բնակիչ՝ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը։ Ոստկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, եւ ներկայացրել է իրեղեն ապացույցը՝ ատրճանակը։

News.am-ի տեղեկություններով՝ սպանության պատճառի տարբեր վարկածներ են շրջանառվում Աշտարակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանվածը՝ Արամ Հովակիմյանը եւ հանցագործություն կատարած Ռուբեն Հակոբյանը հեռավոր ազգականներ են։

Հիշեցնենքմ որ Արագածոտնի մարզում  մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply