Յուլյա Տիմոշենկոյին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 11:17

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին խարկովյան կալանավայրից տեղափոխել են տեղի հիվանդանոց: УНИАН լրատվական գործակալության տեղեկացման համաձայն, մայիսի 9-ի  առավոտյան շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Տիմոշենկոն, որին ախտորոշել են  միջողնային սկավառակի քրոնիկ ճողվածք, բուժում է ստանալու Խարկովի կենտրոնական երկաթուղային հիվանդանոցում, իսկ բժիշկը, որը կզբաղվի նրա բուժմամբ, ժամանել է Գերմանիայից:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply