Ֆրանսուա Օլանդը հրաժարվում է տեղափոխվել Ելիսեյան պալատ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 9, 2012 9:58

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Օլանդը չի կամենում  մայիսի 15-ին` նախագահական իրավասությունները ստանձնելուց հետո տեղափոխվել Ելիսեյան պալատ, քանի որ ազատ է իր փարիզյան բնակարանում, հայտնել է նա լրագրողնեին:

Փարիզի Բոգրենել թաղամասում գտնվող իր բնակարանից ոչ հեռու գտնվող ռեստորանում ճաշելուց հետո Օլանդն իր հարևանների ու լրագրողների հետ  շփվելով  կրկնել է, որ կաշխատի «նորմալ ու սովորական նախագահ լինել: Ինձ համար ավելի լավ է  այստեղ գտնվել, ես արդեն 5 տարի այս շրջանում եմ ապրում,  այստեղ իմ սովորություններն ունեմ. այցելություն դեպի ռեստորան, հացի ու նպարեղենի խանութ», իսկ Ելիսեյան պալատում կյանքի պայմանների մասին ասել է, որ դրանք իրեն անծանոթ են:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply