Կրակել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 37-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 9, 2012 8:54
Արագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 8–ին ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։






Facebook
Tweet This
Email This Post
