ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ամեն ինչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 20:28

«Եվրամիությունը գիտություն է ընդունում մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրության նախնական արդյունքները եւ ողջունում միջազգային դիտորդական առաքելության նախնական հայտնաբերումներն ու եզրակացությունները»,- հայտարարել են
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ Քեթրին էշթոնը եւ Ստեֆան Ֆյուլեն։

Նրանց հայտարարության մեջ նշվում է. «Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ այս խորհրդարանական ընտրություններն անցկացնելու այն եղանակով, ինչը ապահովում է առաջընթաց դեպի ավելի թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Սակայն, ընտրությունները ցույց տվեցին, որ կան մի շարք խնդիրներ՝ դրանց լիովին միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապաստասխան լինելու համար»

Ըստ նրանց՝ Եվրամիությունը կխրախուսի ՀՀ իշխանության քայլերը կարճ ժամկետում կյանքի կոչելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտողությունները՝ 2013թ Նախագահի ընտրություններին ընդառաջ։

Միաժամանակ. «Մենք ողջունում ենք, որ վեց կուսակցություններ կներկայացեն Ազգային ժողովում։ Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացման ուղղությամբ։
ԵՄ – ն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ հասնել քաղաքական երկխոսություն: Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսությունը շատ կարեւոր է երկրում

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply