«Հեղափոխական» պատգամավոր էլ կունենանք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 20:26

«Ես, անձամբ,  հպարտությամբ ու նվիրումով ընդում եմ ՀՀ քաղաքացիների, ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից  տրված պատգամավորական մանդատը, եւ ՀՀ խորհրդարանում իմ գործունեությունը վերածելու է կոնկետ քաղաքական արդյունքի»,- այսօր Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀԱԿ խմբակցությունը, պետք է գնա խորհրդարան, եւ խորհրդարանական ամենօրյա պայքար մղի քաղաքական իրավիճակի փոփոխության համար: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Քաղաքացիական հեղափոխությունը, որ շարունակում է լինել ՀԱԿ-ի հիմնական նպատակը, նոր եռանդ, նոր ավյուն, նոր մոտեցումների ու հարթակների կարիք ունի, եւ խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին: «Հեղափոխական նպատակը նոր շարժիչ եւ մոտիվացիա է ստանում, ի դեմս ՀԱԿ խորհրդարանական խմբակցության, եւ նրա բոլոր հնարավորությունները պետք է ծառայեցվեն քաղաքացիական հեղափոխության նպատակներին»,- ասաց Նիկոլ Փշինյանը: «Վերջին տարիներին տարբեր ամբիոններից հնչած գնահատականը, թե ռեժիմը սպիտակ ցեղասպանություն է իրականացնում, վերստին հաստատվեց»: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, միայն ու միայն ձախողումներ արձանագրած իշխանությունն ավելին է ստանում, քան ուներ նախկինում, քանի որ մարդիկ ընտրությունը կատարում են ոչ թե գիտակցված, այլ ճնշումների եւ կաշառքի միջոցով: «Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, միանշանակ կարելի է գնահատել քաղաքացիական ցեղասպանություն: Այս հարցում Սերժ Սարգսյանը տպավորիչ հաջողություններ ունի: Ընտրական տեղամասերը նորօրյա Դեր-Զոր են դարձել քաղաքացու համար: Հիմա կարող ենք արձանագրել, որ Հայաստանը վերածվում է քոչարյանասերժական օսվենցիմի եւ դրա ազատումը մնում է մեր ամենակարեւոր խնդիրը», – ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք այստեղ չեն հավաքվել ողբ անելու: «Մայիսի 7-ին իմ վստահված անձինք տեղամասերը լքել են հպարտ, քանի որ 9,9 հազար մարդ քվեարկել է իմ օգտին, պայքար մղել լֆիկական օսվենցիմի դեմ: ՀՀ-ում գտնվել է 106 հազար քաղաքացի, որ քվեարկել են ՀԱԿ-ի օգտին: Այս հպարտ քաղաքացիները այն վեմն են, որոնց վրա կառուցվելու է ազատ եւ երջանիկ Հայաստանը: Մենք ազատելու ենք գերեւարված մեր եղբայրներին եւ քույրերին: Մի տրվեք գերվածներին փնովելու գայթակղությանը: Ես ուզում եմ ուղերձ հղել նրանց, մենք սիրում ենք ձեզ, պարտավորություն ունենք ձեր առաջ եւ ազատելու ենք ձեզ օսվենցիմի ճիրաններից: Մեզ չի կանգնեցնի ոչինչ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, հաստատելու ենք ժողովրդի իշխանոթյուն», – հավելեց նա: ՀԱԿ անդամը հայտարարեց նաեւ, որ «ՀԱԿ-ի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան եւ ամենօրյա պայքար մղի իրավիճակի փոփոխման համար. Խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին»: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը վերցնելու է ընտրողների, Լեւոն Տեր-Պետրոսյանի տված մանդատն ու գնալու է խորհրդարան, պայքարի նոր հնարավորությունն օգտագործելու: Նա դիմել է հանրահավաքի մասնակիցներին, որպեսզի նրանք անուն առ անուն ծափահարեն Հայ ազգային կոնգրեսի բոլոր մեծամասնական թեկնածուներին, բոլոր համամասնական ցուցակի անդամներին, նաեւ Կոնգրեսի եւ նրա թեկնածուներին ձայն տված քաղաքացիներին: Հանրահավաքի մասնակիցները ծափահարել են, երբ Նիկոլը մեկ առ մեկ ընթերցել է Կոնգրեսի մեծամասնական թեկնածուների անունները: Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply