Աշխարհի ամենագեղեցիկ ղեկավարը Յուլյա Տիմոշենկոն է, Սերժ Սարգսյանը 108-րդն է

Օրվա լուր | | October 14, 2009 16:59

TimoshenkoՈւկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն,  « Hottest Heads of State» կայքի վարկանիշի համաձայն, առաջին տեղն Է գրավել աշխարհի 172 նախագահների, վարչապետերի եւ միապետերի ցուցակում:

Երկրորդ տեղն է զբաղեցնում Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը: «Բրոնզե մեդալն» ստացել Է Բութանի թագավորը: Արգենտինայի վարչապետ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հայտնվել Է հինգերորդ տեղում: Նրանից առաջ Է անցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ժոզեֆ Կաբիլան (4-րդ տեղ):

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրավել Է 12-րդ տեղը, ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման` 15-րդ, իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` 18-րդ տեղը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 28-րդն է, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնվել Է 48-րդ հորիզոնականում: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը 97-րդ տեղում Է, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 109-րդ, ում նախորդում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 88-րդն է:

Վերջին տեղն զբաղեցրել Է Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իրը: Բեռլուսկոնին հայտնվել Է 65-րդ տեղում: Նրանից առաջ Է անցել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը:

Դիտվել է 2015 անգամ:
Print Friendly

Leave a Reply