Անհայտ ավտոմեքենաների վարորդները վրաերթի են ենթարկել 21 և 24-ամյա երիտասարդների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2012 17:04
Մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 48/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը մարմնական  վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ. Մալյանի փողոցի թիվ 6/65 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա Ալվարդ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply