Իրանի հարավ-արևմուտքում ինչ-որ բան է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 16:30

Այսօր կեսօրին հզոր պայթյուն է եղել Շուշատար քաղաքում, որը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեստանի շրջանում:

Այդ տեղեկության համաձայն, բնակելի թաղամասերից մեկում կատարված պայթյունն այնքան հզոր է եղել, որ տատանումը զգացվել է ողջ քաղաքում, շատ բնակիչներ հայտնվել են շոկային վիճակում:

Քաղաքացիները դուրս են վազել փողոց` փորձելով պարզել պայթյունի պատճառը, որը մինչ այժմ պարզ չէ: Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:

Խուզեստանում արտահանվում է իրանական նավթի 86%-ը:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply