Ճարպակալումից մահացել է աշխարհի ամենագեր կատուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 8, 2012 16:19

Մահացել է Մյաու անունով կատուն, որը համարվում էր ԱՄՆ-ում ամենագերը:

Նա ընդամենը 2 տարեկան էր ու կշռում էր 18 կգ: Մյաուն մահացել է գիրության պատճառով`  թոքային անբավարարությունից:

Մյաուի մասին աշխարհն իմացավ 2012-ին, երբ նրան  տեղավորեցին կենդանիների  կացարանում: Նրա նախկին տերը` 87-ամյա թոշակառուն, Մյաուին հանձնեց մասնագետներին, քանի որ ինքն արդեն չէր կարողանում խնամել նրան ինչպես հարկն է:

Կացարանի աշխատակիցները տարածեցին Մյաուի նկարները, իսկ հետո զանազան շոուներ կազմակերպեցին, որոնց ընթացքում հեուստադիտողները կարող էին ավելի շատ բան իմանալ կենդանիների մասին:

Մինչև Մյաուի վախճանը  մասնագետները նրան խիստ սննդակարգ էին նշանակել: Նրան նույնիսկ հաջողվեց մի քանի կգ նիհարել, սակայն դա բավարար չէր առողջանալու համար:

Պաշտոնապես Մյաուն ամենագեր կատու չի ճանաչվել, քանի որ Գինեսի ռեկորդների գրքում  նմանատիպ ձեռքբերումներ չեն գրանցվում` ռեկորդի համար  տերերի կողմից կենդանիներին  բտելուց պաշտպանելու համար:

Իսկ մինչ այդ որոշումը կայացնելը, աշխարհի ամենագեր կատու էր ճանաչվել Հիմմի անունով ավստրալացի փիսոն, որը կշռում էր  21,3 կգ:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply