Մոսկվա` պահեստային կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 8, 2012 16:11

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը  պահեստային կազմով  այսօր գիշեր մեկնեց  միջազգային մրցաշարի : Թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը Մոսկվա ` օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի ավանդական հուշամրցաշարի է ուղեկցել հինգ մարզիկի : Ռինգ  դուրս կգան արարատցիներ Բարեղամ Հարությունյանը / 52 կգ /, Տիգրան Արմենակյանը / 81 կգ /, վանաձորցի Գագիկ Գևորգյանը , երևանցի Կարեն Տոնականյանը / երկուսն էլ ` 60 կգ /  և էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը :

Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  նպատակ ունի մրցումների տանել Հայաստանի առաջնության մի խումբ երկրորդ և երրորդ  մրցանակակիրների : Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն Մինսկում  մայիսի 14-20-ը կայանալիք միջազգային մրցաշարում :

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply