Թուրք պաշտոնյա. «Ադրբեջանի շահերին հակասող քայլերը հավասարազոր են ինքնասպանության Թուրքիայի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 16:56

«Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին»,-այսօր ասել է թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Արտաքին կապերի կոմիտեի ներկայացուցչի օգնական Գուրշադ Տուզմանը՝ ադրբեջանցի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի շահերին հակասող քայլերը հավասարազոր են ինքնասպանության՝ Թուրքիայի իշխանությունների համար»,- «Trend» գործակալության փոխանցմամբ` ասել է Տուզմանը:

Ադրբեջանցի պատգամավորները նշել են, որ Բաքուն դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը` պայմանով, որ Ղարաբաղի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply