Ում էր պետք ՕԵԿ-ի հաղթանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2012 15:01

ՕԵԿ-ի անցումը խորհրդարան ԱԺ մեծամասնության հաղթանակն էր: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Բայց դա ում հաջողությունն էր` մեծ հարց է: Որովհետեւ ՕԵԿ-ը ավելի շատ նման է ռուսական կուսակցության, քան հայկական: Դա «սպոյլեր» կուսակցություն է, կուսակցություն, որ ստեղծված է ինչ-որ ուրիշի կողմից, որպեսզի խորհրդարանական մեծամասնության նպատակներին ծառայի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն ասաց նաեւ, որ սա բացհայտում է բավականին հետաքրքիր քաղաքական իրողություն` ՀՀԿ-ն բացարձակապես համոզված չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմի: Որովհետեւ, ինչպես նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը, եթե նրանք բացարձակապես համոզված լինեին, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեն, նրանք սպոյլեր ստեղծելու անհըրաժեշտություն չէին ունենա:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply