Տեխնոլոգիաները հաղթեցին գաղափարներին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 8, 2012 14:59
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողներին գրավում էին դեպի ընտրություններ հիմնականում ոչ թե գաղափարներով, այլ ամենատարբեր մեթոդների միջոցով` սկսած ադմինիստրատիվ ռեսուրսներից մինչեւ այն, ինչ ԵԱՀԿ դիտորդներն էին արձանագրել` նվերներով: Իսկ ընտրություններն անցել են աննախադեպ բարձր մրցակցության պայմաններում: Ընդ որում, այդ մրցակցությունը, ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անհամեմատելի ավելի բարձր էր, քան 2007 թվականին կայացածը:
«Որ այս ընտրությունների հիմնական գործիքը ոչ թե գաղափարներն էին, այլ տեխնոլոգիանեը, ինձ թվում է, անկասկած է: Այն կուսակցությունները, որ իրենց խաղադրույքն աևել էին գաղափարախոսական պայքարին` կողմնորոշումներին, պարտվեցին, իսկ նրանք, որ դրույք արեցին տեխնոլոգիական մասին` հաղթեցին»,- իր տեսակետները հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը:
Քաղաքագետը իր համար արձանագրել բավականին հետաքրքիր ընտրապայքար եւ բուն ընտրություններ: Հետաքրքրություններից մեկը մրցակցության տեսակին էր վերաբերում: Այսինքն, ինչպես նշեց Ալ. Իսկանդարյանը, իրականում մրցակցում էին մի կողմից ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` իրար հետ, եւ մյուս կողմից` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»` իրար հետ: Նրանք պայքրում էին միեւնույն տեսակի ընտրազանգվածի համար, եւ ոչ թե ընդդիմությունը կոալիցիայի դեմ: Անդրադառնալով ընտրությունների բացասական կողմերին` Ալեքսանդր Իսկանդարյանը ավելացրեց, որ կային տեխնիկակակն սխալներ եւ տեխնիկական պրոբլեմներ: Իսկ այն պայմաններում, երբ ազգաբնակչությունը ամբողջությամբ կամ մեծամասամբ չի վստահում քաղաքական համակարգին, իսկ քաղաքագետի համոզմամբ Հայաստանում հենց այդպես է, յուրաքանչյուր տեխնիկական սխալ` լինի դա անորակ թանաքանյութ կամ այլ նման բաներ, հանգեցնում է առավել մեծ անվստահության:






Facebook
Tweet This
Email This Post
