Արտագնա աշխատողները Ռուսաստանում քննություններ կհանձնեն ռուսաց լեզվից եւ պատմությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2012 13:52

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համերկրային եւ տարածաշրջանային իշխանություններին հանձնարարել Է մինչեւ նոյեմբեր ամիսն արտագնա աշխատողների համար քննություն սահմանել ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից եւ Ռուսաստանի օրենսդրության հիմունքներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ-ի կառավարությունը ՌԴ-ի սուբյեկտների պետական իշխանության մամինների հետ համատեղ պետք Է ապահովեն. ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից, ՌԴ-ի օրենսդրության հիմունքներից պարտադիր քննության սահմանումը ներգաղթյալ աշխատողների համար, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների»,- Պուտինի հանձնարարությունը մեջբերել Է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ըստ Համերկրային միգրացիոն ծառայության տվյալների՝ ամեն տարի Ռուսաստան Է ժամանում 13 – 14 միլիոն մարդ: Նրանց 77 տոկոսն ԱՊՀ-ի երկրների քաղաքացիներ են, 10 տոկոսը՝ Եվրամիության երկրների քաղաքացիներ:  Ժամանողների շուրջ մեկ երրորդը երկրում գտնվում Է ոչ երկար ժամանակ: Ընդհանուր առմամբ աշխատանքային միգրանտները կազմում են Էկոնոմիկայում աշխատողների 7 տոկոսից ոչ ավելին

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply