Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի երկու ձյուդոյիստ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 8, 2012 13:18
Հայաստանի ձյուդոյիստներ` 60 կգ քաշային Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը և 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցնելով աշխարհի 22 լավագույն ձյուդոյիստների վարկանիշային ցուցակում, պաշտոնապես նվաճել են 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Ձյուդոյիստների վարկանիշային ցուցակը հրապարակել Է ձյուդոյի միջազգային ֆեդերացիան` ամփոփելով 2011-2012-ի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի արդյունքները:
Դավթյանն ու Նազարյանը մայիսի 8-ին ավարտելու են իրենց վերականգնողական ուսումնամարզական հավաքը Ջերմուկում: Մինչև մայիսի 14-ը նրանք կմարզվեն սովորական ռեժիմով, իսկ մայիսի 14-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն ձյուդոյիստների նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքի: Այն կազմակերպելու Է Եվրոպայի ձյուդոյի միությունը: Անթալիա Է մեկնելու նաև Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտառուն:






Facebook
Tweet This
Email This Post
