Մերոնք` մեդալների հավակնորդներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 8, 2012 13:09
Ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մասնակցելու է մայիսի 8-ին ԱՄՆ-ի շախմատային ավանդական կենտրոն` Սենթ Լուիսում մեկնարկող ԱՄՆ-ի շախմատի ազգային առաջնությանը:
Մրցաշարում ուժերն են չափելու 12 շախմատիստներ, այդ թվում՝ ճանաչված գրոսմայստերներ Հիկարու Նակամուռան, Գատա Կամսկին, Գրիգորի Կայդանովը, Ալեքսանդր Օնիշչուկը և ուրիշներ:
Հակոբյանը, որ ավանդաբար հաջող Է մասնակցում ԱՄՆ-ի շախմատի առաջնություններին, այս անգամ նույնպես համարվում Է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը:
Սենթ Լուիսում զուգահեռ մեկնարկող ԱՄՆ-ի կանանց շախմատի ազգային առաջնությանը մասնակցելու Է նաև ամերիկահայ գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը, որը գրոսմայստերներ Իրինա Կրուշի, Սաբինա Ֆոյշորի և ևս 6 շախմատիստուհիների հետ կպայքարի մեդալների համար:






Facebook
Tweet This
Email This Post
