Հրանտ Մելքումյանի 4-րդ անընդմեջ հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 8, 2012 13:00

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող շախմատի «Բոսնա-2012» մրցաշարում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Հայ շախմատիստը պարտության մատնեց գրոսմայստեր Կովաչևիչին (Սերբիա): Մինչ այդ Մելքումյանը հաղթել էր նաև գրոսմայստերներ Դիզդարևիչին (Բոսնիա և Հերցեգովինա), Նաբատիին (Իսրայել), միջազգային վարպետ Իլմազին (Թուրքիա):

Չորս տուրից հետո Մելքումյանը 4 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Նա մեկ միավոր ավել ունի մերձակա հետապնդողներից` գրոսմայստերներ Կոժուլից, Ցվիտանից (Խորվաթիա), Էրդոշից (Հունգարիա), Իպատովից (Թուրքիա), Պոստնիից (Իսրայել), Կովաչևիչից և Նաբատիից:

Հինգերորդ տուրում Մելքումյանը սպիտակներով խաղալու է Կոժուլի հետ:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply