5 մարդ հիվանդանոցում է թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2012 12:50

Մայիսի 7-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 11.46-ին դեղորայքային թու­նա­վորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սունդուկյան 15ա շենքի 10-րդ բնակարանի բնակչուհի` 1999 թ. ծնված Ինեսա Սիմոնյանը:

Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 12.56-ին դեղորայքային թու­նա­վորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Երևանի Օհա­նովի 2 շենքի 62-րդ բնա­կարանի բնակչուհի` 2010 թ. ծնված Միլենա Հարությունյանը:

Ըստ բժիշկների` երեխայի առող­ջա­կան վիճակը բավարար է:

Մայիսի 8-ին, ժամը 01.15-ին թու­նա­վո­րման նախանշաններով Երևանի Արաբկիրի 21-րդ փողոցի թիվ 7 տան բնակչուհի` 1982 թ. ծնված Մարինե Գևորգյանը տեղափոխ­վել է «Արմենիա», իսկ նույն հասցեի բնակիչներ` 2002 թ. ծնված Անի և 2000 թ. ծնված Լևոն Ծառուկյանները` «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Բժշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply