Պայթյուն գազալցակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2012 12:44

Մայիսի 7-ին, ժամը 10.05-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` «Բաղդար» ՍՊԸ-ին պատ­կանող գազալցակայանում, լիցքավորելիս պայթել է Խ. Հովհաննիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակ­նիշի 11 UL 834 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:

Դրա հետևանքով  լիցքավորման կետի աշխատակից` 1979 թ. ծնված Կ. Սարգսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը` «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 1959 թ. ծնված Խ. Հովհաննսիսյանը տեղափոխվել է Սևանի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Պայթած բալոնի բեկորներից վնասել են գազալցակայանում գտնվող «ԳԱԶել» մակնիշի 20 SS 734 և 609 US 34 պետհամարանիշերով 2 ավտոմեքենա:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply