Ադրբեջանը գրեթե կրկնակի ավելացրել Է իր նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2009 17:34

a-map-tracing-the-route-of-the-baku-tbilisi-ceyhanbԱդրբեջանի պետական նավթընկերությունը այս տարվա հունվարմայիսին ԲաքուԹբիլիսիՋեյհան խողովակաշարով փոխադրել է անցած տարվա համեմատ 2 անգամ ավելի նավթ։ Այս տարի փոխադրել է 14,4 մլն տոննա նավթ, իսկ 2008-ի նույն ժամանակշրջանում՝ 7,6 մլն տոննա: Այդ մասին ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Միայն մայիսին խողովակաշարով պոմպամղվել Է 3,3 մլն տոննա նավթ:

ԲաքուԹբիլիսիՋեյհան խողովակաշարի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր Է, որից 443 կիլոմետրն անցնում Է Ադրբեջանի, 249 կիլոմետրը` Վրաստանի, 1076 կիլոմետրը` Թուրքիայի տարածքով:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply